Նորություններ
Լրահոս
Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
26.01.2021
Գառնի-Լանջազատ ճանապարհը միավորում է Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը ` Գառնիի տաճարը և Լանջազատ գյուղը՝ անցնելով Ազատի կիրճով, Ազատ ջրամբարի կողքով՝ միավորելով Կոտայքի և Արարատի մարզերը։
Ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։
Վերականգնման աշխատանքների արդյունքում կգործի դեպի զբոսաշրջային գրավիչ այցելավայրեր, ինչպես օրինակ՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ տանող անվտանգ և ժամանակակից կահավորված 18 կմ ճանապարհ։
Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռի զբոսաշրջիկներին խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը՝ ապահովելով անվտանգ և դյուրին տեղաշարժ, քանի որ վերջինս կհանդիսանա սողանքային Ողջաբերդ համայնքի տարածքով անցնող ճանապարհի այլընտրանք։
Ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։