Նորություններ
Լրահոս
Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
26.01.2021
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/27785_s.jpg)
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են՝
✔️ կարտոֆիլ,
✔️սալոր,
✔️ձմերուկ/սեխ
Գյուղաապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։
Կոտայքի մարզում կիրականացվի՝
✔️գարնանային ցրտահարություն՝ խաղողի, ծիրանի, դեղձի ապահովագրություն.
պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,
✔️կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ վաղահաս կարտոֆիլի ապահովագրություն. պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
✔️կարկտահարություն և հրդեհ՝ դեղձի, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրություն. պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
✔️կարկտահարություն և հրդեհ՝ խաղողի, ծիրանի, կարկտահարություն՝ սալորի ապահովագրություն. պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
✔️կարկտահարություն՝ խնձորի ապահովագրություն. պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
✔️ կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ՝ աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրություն.
պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։
Հնարավոր է կնքել պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.
✔️կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար՝ պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
✔️կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
✔️կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։
Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։
Գյուղաապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։