Տպել
Նորություններ
Լրահոս
Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան
25.01.2021
ՏԿԵ նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջոցներով Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան:
Կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 7500 կՎտ/ժ, որը կբավարարի դպրոցի տարեկան էլեկտրաէներգիայի պահանջարկը։
2020 թվականի դեկտեմբերին տեղադրված արևային կայանն արդեն լիարժեք գործում է: