Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
22.01.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Նախապես հերթագրված 29 քաղաքացու ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Քաղաքացիները դիմել են սոցիալական, հողաշինական ոլորտի հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով:
Բարձրացված որոշ խնդիրների տեղում լուծում է տրվել, մյուսներին՝ մանրամասն պարզաբանումներ ինչպես մարզպետի, այնպես էլ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից: