Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պատմական ակնարկ Մաքրավանքի վանական համալիրի մասին

15.01.2021

 Կոտայքի մարզում ձեր ուղևորությունն իրականացնելիս չմոռանաք անպայման այցելել Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մի գողտրիկ վայրում գտնվող Մաքրավանքի վանական համալիր:

 Համալիրի հիմնական կառույցները ժամանակագրական առումով ընդգրկում են X-XIII դարերը։ Վանական այս համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից:
Ըստ պատմական աղբյուրների՝ Մաքրավանքը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու օրոք: Նրան են վերագրել նաև վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նախագծի կազմումը: Ըստ եկեղեցու վիմագիր արձանագրությունների՝ նրա տեղում նախկինում եղած մատուռը կառուցվել է Գրիգոր Համզե Պահլավունու և նրա տիկնոջ պատվերով: Հետագայում նրանց հաջորդած Պահլավունիները ընդլայնել և վերակառուցել են համալիրը:

 Վանական համալիրն օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին:
Մյուս եկեղեցին՝ Սբ. Կաթողիկեն, կառուցվել է XIII դարի առաջին տասնամյակում Գագիկ Շահնշահ Բագրատունու և նրա որդի Սմբատ իշխանի միջոցներով:

 Վանական այս շքեղ համալիրը շրջապատված է մեկը մյուսին չկրկնող 38 անվանակիր և օծված խաչքարերով, կան նաև բազմաթիվ տապանաքարեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50