Նորություններ
Լրահոս
Ակունքի միջնակարգ դպրոցը համալրվել է նոր մարզագույքով
14.01.2021
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված «Սպորտային Սերունդ 2020» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք համայնքի միջնակարգ դպրոցն այսօր համալրվել է սպորտային նոր մարզագույքով (ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանցեր, թենիսի սեղան, նստարաններ, մարմնամարզական պատ և ներքնակներ, օղակներ, պարաններ և մարզական այլ պարագաներ):
Ակունքի միջնակարգ դպրոցը ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցների շրջանում կազմակերպված մրցույթի հաղթող ճանաչված 16 դպրոցներից մեկն էր՝ միակը Կոտայքի մարզից:
Ծրագիրը մեկնարկել էր դեռևս անցյալ տարի. նպատակը դպրոցահասակների շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: