Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզից զոհված, անհետ կորած և վիրավոր զինծառայողների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում
13.01.2021
Կոտայքի մարզից զոհված, անհետ կորած և վիրավոր զինծառայողների փոքրիկների համար այսօրը տոնական էր. սիրելի խաղավար, զանազան խաղեր:
Գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էր «Դու միայն ժպտա» նախաձեռնությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էդվին և Նարե Եղնանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:
«Մեզ համար կարևոր է երեխաների դեմքին ավելացնել ժպիտը, որը սառել է: Մեզ ապրեցնում են հենց նրանց ժպիտները:
Կոտայքի մարզում 46 երեխայի համար այսօր տոն դարձրեցինք, ինչն ամենակարևորն է», - նշում է նախաձեռնության կազմակերպիչ Մելինե Մուրադյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև հայ անվանի շախմատիստ, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ում հետ էլ փոքրիկ շախմատիստները փորձեցին իրենց ուժերը:
Իսկ ի՞նչ տոն առանց նվերների:
Երեխաների տրամադրությունն ավելի «գունավորելու» համար կազմակերպիչները նրանց համար պատրաստել էին փոքրիկ նվեր-փաթեթներ: