Տպել
Նորություններ
Լրահոս
Մարզի 4 համայնքներում արդիականացվել են ոռոգման համակարգերի ներտնտեսային ցանցեր
12.01.2021
ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն «Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը» ծրագրի շրջանակներում հատկացված դրամաշնորհով «Կոտայք» ՋՕԸ-ն 2020 թվականի ընթացքում մարզի 4 համայնքներում իրականացրել է ներտնտեսային ցանցերի հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ:
Այսպես,
- Նոր Գեղի և Արգել համայնքներում իրականացվել են քայքայված խողովակաշարերի փոխարինման աշխատանքներ
- Եղվարդում հիմնանորոգվել են Փ-275մմ տրամագծով 380մմ երկարությամբ խողովակաշար և 650 գծմ երկարությամբ բետոնային ջրանցք
- Եղվարդի Զովունի բնակավայրում անց է կացվել Փ-100մմ տրամագծով 500գծմ երկարությամբ խողովակ, ինչպես նաև տեղադրվել են փականներ: