Նորություններ
Լրահոս
Գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ Եղվարդ, Ջրվեժ. Ակունք համայնքներին
11.01.2021
2020 թվականի ընթացքում ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ի թիվս հանրապետության այլ համայնքների, գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ են ստացել նաև Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ և Եղվարդ խոշորացված համայնքները, մասնավորապես, Ակունքը ստացել է շուրջ 13 միավոր տեխնիկա՝ անիվավոր տրակտոր, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ և այլն, Եղվարդը՝ թրթուրավոր բուլդոզեր՝ տասներորդ քարշակ դասի, խորքային փխրեցուցիչով, էքսկավատոր, երկու անիվավոր տրակտոր և Bobkat մինի տրակտոր, Ջրվեժը՝ 270 հատ պլաստմասե աղբաման:
Նշենք, որ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ և միտված է նպաստելու Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։
Ծրագրի շրջանակում մեր մարզին տրամադրված և նախատեսվող այլ հատկացումներ կներկայացնենք հաջորդիվ: