Նորություններ
Լրահոս
2020 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ավարտվել են
30.12.2020
2020 թվականին ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով մարզի 38 համայնքի կողմից ներկայացվել է համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 104 ծրագրային հայտ` ընդհանուր 6.6 մլրդ. դրամ արժեքով։
Ընթացիկ տարում 104 ծրագրերից 99-ի համար կնքվել են պայմանագրեր` 6.1 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով, որից` 63-ի աշխատանքները ավարտվել են, 26-ը ընթացքի մեջ են 10-ը չեն մեկնարկել:
Ինչպես նաև 4 ծրագիր գտնվում է համալիր փորձաքննության անցկացման գործընթացում, իսկ 1 ծրագրի մրցույթը չի կայացել։
Նշվածներից 2020թ. ընթացքում ավարտվել են հետևյալ ծրագրերը.
- ճանապարհների բարեկարգում - 26 ծրագիր /19 համայնք/
- բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների նորոգում - 2 ծրագիր /2 համայնք/
- բնակավայրերի գազաֆիկացում - 5 ծրագիր /5 համայնք/
- խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում - 8 ծրագիր /7 համայնք/
- ոռոգման համակարգի կառուցում - 2 ծրագիր /2 համայնք/
- մշակույթի տների վերանորոգում - 5 ծրագիր /5 համայնք/
- վարչական շենքերի վերանորոգում- 4 ծրագիր /4 համայնք/
- մանկապարտեզների վերանորոգում - 5 ծրագիր /5 համայնք/
- աղբատար մեքենայի և աղբարկղերի ձեռքբերում- 1 ծրագիր /1 համայնք/
- արևային, ֆոտովոլտային կայանների տեղադրում - 1 ծրագիր /1 համայնք/
- փողոցային լուսավորության համակարգի կառուցում - 4 ծրագիր /4 համայնք/
Պայմանավորված երկրում ռազմական դրության և կորոնավիրուսի հանգամանքով` 40 սուբվենցիայի ծրագրի աշխատանքները, որոնց արժեքը կազմում է 3.5 մլրդ. դրամ, նախատեսվում է իրականացնել և ավարտին հասցնել 2021 թվականին: