Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» վարչական շենքի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը
29.12.2020
Հիմնանորոգվել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» վարչական շենքի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը։
Աշխատանքներն իրականացվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարություն-համայնք 30% - 70% համաֆինանսավորմամբ։
Ամբողջովին փոխվել է պոլիկլինիկայի բակը, ցանկապատվել, ասֆալտապատվել և կանաչապատվել է ամբողջ տարածքը, կառուցվել են աստիճանավանդակներ, ավտոկայանատեղի, շտապ օգնության մեքենայի շվաքարան:
Ծրագրի արժեքը 43․560.000 ՀՀ դրամ է:
Պոլիկլինիկայում շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռ անցյալ տարի: Կրկին Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բուժհաստատության առաջին հարկում կառուցվել է թվային հետազոտության սենյակ, կապիտալ վերանորոգվել են շենքի սանհանգույցները: