Նորություններ
Լրահոս
Հիմնովին նորոգվել են Մեղրաձորի միջնակարգ դպրոցի հանդիսությունների սրահը, իսկ դպրոցի չօգտագործվող տարածքը ձևափոխվել է ճաշասրահի և խոհանոցի
29.12.2020
Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը ավելի քան 3մլն դրամ է հատկացրել Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցին՝ հանդիսությունների սրահի հիմնանորոգման նպատակով:
Իրականացված աշխատանքների արդյունքում փոխվել են տանիքը, պատուհանները, էլեկտրական լարերը, սալիկապատվել է հատակը, հիմնովին նորոգվել է բեմը: Դպրոցի 100 ամյակի առթիվ մարզպետարանը ևս 1մլն դրամ է հատկացրել՝ ձայնային և լուսային տեխնիկայի ձեռքբերման նպատակով:
Իսկ արդեն դպրոցի 2019 թվականի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին՝ շուրջ 1.700.000 դրամ, հաստատության չօգտագործվող տարածքը ձևափոխվել է ճաշասրահի և խոհանոցի, որտեղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի շրջանակներում մեկանգամյա տաք սննդից կօգտվեն տարրական դասարանի աշակերտները:
Բացի նշված աշխատանքներից, համայնքի միջոցներով և նվիրատվություններով սալիկապատվել են դպրոցի նախամուտքը, միջանցքները, բակը: