Նորություններ
Լրահոս
Գեղաշենի մշակույթի կենտրոնում բացվել է լոֆթ ոճի գրադարան
28.12.2020
Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում այս տարի ամբողջովին ջեռուցվել և գազիֆիկացվել է Գեղաշենի մշակույթի տունը, ինչը թույլ կտա կրթօջախ հաճախող սաներին ավելի տաք պայմաններում անցկացնել պարապմունքները:
Մշակույթի տան ջեռուցման և գազիֆիկացման աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ. շահած ծրագրի արժեքը շուրջ 7,5 մլն դրամ էր:
Մեկ այլ նախաձեռնության՝ «Միրաք-Վայսբախ» հիմնադրամի հովանավորությամբ էլ այսուհետ մշակույթի տանը գործելու է ժամանակակից լուծումներով ձևավորված և կահավորված լոֆթ ոճի գրադարան, որտեղ ստեղծվել են բոլոր պայմանները ընթերցանությամբ զբաղվելու, սեմինարներ, կոնֆերանսներ անցկացնելու, համայնքում մշակութային կյանքն աշխուժացնելու համար: