Նորություններ
Լրահոս
600 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր, 30-40 նոր աշխատատեղեր. «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն վերազինվել է նորագույն սարքավորումներով
25.12.2020
Այսօր տեղի է ունեցել «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ի նոր մասնաշենքերի բացման արարողություն, որին ի թիվս այլ հյուրերի, ներկա են եղել նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:
Հյուրերը շրջել են նոր բացված մասնաշենքերում, ծանոթացել վերազինված ֆաբրիկայի աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին:
Շուրջ 600 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում տեղադրվել են նոր հոսքագծեր, թռչնաֆաբրիկան համալրվել է Գերմանիայից ներմուծված ձվարտադրության նորագույն և բարձրակարգ սարքավորումներով, ինչի արդյունքում արտադրանքի ծավալները կավելանան100 %-ով:
Ծավալների աճով պայմանավորված՝ Արզնի տոհմային թռչնաֆաբրիկայի արտադրանքը շուտով նաև կարտահանվի:
Ներդրումային ծրագիրը կապահովվի 30-40 նոր աշխատատեղեր համայնքի բնակիչների համար:
Այս պահին ընկերության աշխատակիցների թիվը 200 է: