Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը
22.12.2020
Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը:
Շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Ռազմավարական նշանակություն ունեցող, Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:
Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար։