Նորություններ
Լրահոս
Քաղաքացիների ընդունելություն Կոտայքի մարզպետարանում
18.12.2020
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն:
Նախապես գրանցված շուրջ 13 քաղաքացու անձամբ ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անհատապես լսելով յուրաքանչյուրի բարձրաձայնած հարցը:
Որոշ քաղաքացիների խնդիրներ տեղում լուծում են ստացել, մյուսներին տրվել են մանրամասն պարզաբանումներ ինչպես մարզպետի, այնպես էլ ընդունելությանը ներկա մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից:
Ընդունելության ընթացքում եղել են նաև առաջարկներ, որոնք սիրով ընդունվել են Կոտայքի մարզպետի կողմից և առաջիկայում կդիտարկվեն: