Նորություններ
Լրահոս
Ակունք, Ջրվեժ համայնքների կարողությունների հզորացման համար ներդրվել է ևս 47 միլիոն դրամ
18.12.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք և Ջրվեժ համայնքները ստացել են հերթական աջակցությունը։
Ակունք համայնքը ստացել է ինքնաթափ կամազ՝ 24 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ Ակունքին գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա տրամադրելու համար ներդրվել է ընդհանուր 53 միլիոն 816 հազար դրամ։
Տեխնիկան օգտագործվելու է հողաշինական, սանիտարական, շինարարական և այլ աշխատանքների համար։
Ջրվեժն այս ամիս է դարձել Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շահառու։ Համայնքն առաջին աջակցությամբ ստացել է 270 հատ պլաստմասե աղբաման, որոնցից 58-ը ունեն 360 լիտր, 66-ը 660 լիտր, 146-ը 770 լիտր տարողություն։ Ընդհանուր ներդրումը կազմել է 19 միլիոն156 հազար դրամ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է
Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի` հինգ տոկոս համաֆինասավորմամբ, կառավարումն իրականացվում է ՏԿԵ նախարարության կողմից։
ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն