Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները
17.12.2020
Բյուրեղավան խոշորացված համայնքում ավարտվել են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրով նորոգվել ու ասֆալտապատվել են Բյուրեղավան քաղաքի և Նուռնուս գյուղի ավելի քան 6000 քմ տարածք ընդգրկող փողոցներ, բակային հատվածներ, նրբանցքներ և գերեզմանոց տանող ճանապարհներ, տեղադրվել են մայթերի եզրաքարեր:
Շահած ծրագրի արժեքը 55․ 684․ 314 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55%-ը՝ համայնքի ներդրումը: