Նորություններ
Լրահոս
Ակունքի Սևաբերդ բնակավայրում մեկնարկած ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն ավարտական փուլում է
11.12.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ակունքի Սևաբերդ բնակավայրում մեկնարկած ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն ավարտական փուլում է:
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 100 խմ ծավալով օրվա կարգավորիչ ջրամբար և անց է կացվում 1900 գծամետր երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում կբարելավվի համայնքի ջրամատակարարումը և զգալիորեն կնվազեն կորուստները:
Շահած ծրագրի արժեքը 51 733 000 դրամ է, որի 70%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի ներդրումը: