Նորություններ
Լրահոս
Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը
07.12.2020
Սիրելի՛ հայրենակիցներ,
2020 թվականի նոյեմբերի 26-ից ՀՀ Կառավարության որոշմամբ, ստանձնել եմ Կոտայքի մարզպետի պարտականությունները:
Անչափ պատասխանատու այս պաշտոնը ստանձնել եմ մեր հանրապետությունում հետպատերազմական և COVID-19 համավարակով պայմանավորված դժվարին ժամանակահատվածում:
Քաջ գիտակցում եմ առաջացած բոլոր խնդիրների խորությունը և հավատացնում, որ մեր արդյունավետ աշխատանքի ու համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվելու է հաղթահարել բոլոր դժվարությունները:
Սիրելի՛ կոտայքցիներ,
Ինչպես գիտեք, Կոտայքի մարզում սկսվել և ընթացքի մեջ են համայնքների կայուն զարգացումն ապահովող տասնյակ ծրագրեր:
Ստանձնելով այդ նշաձողը՝ շարունակելու եմ սկսված ծրագրերը և կյանքի կոչելու նաև նոր ծրագրեր՝ ուղղված մեր սիրելի մարզի ու նրա բնակիչների կենսամակարդակի բարելավմանը ու մեր համայնքների համաչափ զարգացմանը:
Գիտեմ, որ խնդիրները շատ են, բայց դրանք լուծելու ճանապարհին առաջին հերթին ձեզանից եմ ակնկալելու աջակցություն, համագործակցություն և ողջախոհություն:
Վստահեցնում եմ՝ ձեր ձայնը մշտապես լսելի է լինելու, իսկ քաղաքացի-մարզպետարան կապը՝ անխափան:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ Կառավարությանը ցուցաբերած վստահության համար՝ խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: