Նորություններ
Լրահոս
Հրազդան-Վերին Աղբյուրակ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են
23.11.2020
Ավարտվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ պետբյուջեի միջոցներով մեկնարկած Նոր Գեղի -Արգել -Արզական –Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և ամբողջովին ասֆալտապատվել է Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող շուրջ 800 մ ճանապարհահատված։
«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր‚ իրականացվել են այլ աշխատանքներ։
Նշված հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1980-ական թվականներին։