Տպել
Նորություններ
Լրահոս
Բարեկարգվում է Գառնի համայնքի երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքը
05.11.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գառնի համայնքի երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքները ևս ընթացքի մեջ են:
Գառնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ նախատեսված շինաշխատանքների գրեթե կեսն իրականացվել է. ընթացքի մեջ են ցանկապատի տեղադրման և տարածքի սալիկապատման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ: