Նորություններ
Լրահոս
Կապալառու կազմակերպությունները պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին
04.11.2020
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող 34 կապալառու կազմակերպություններ այս օրերին պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին։
Նոյեմբերի 15-ին կմեկնարկի միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև մարտի 31-ը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս ընթացքում գործուղվում են տարբեր ուղղություններով` հետևելու սպասարկող կազմակերպությունների նախապատրաստական աշխատանքներին։Մինչ ձմեռային սեզոնի մեկնարկը կապալառու ընկերություններն իրենց բազաներում կուտակում են աղի ու ավազի պաշարներ, պատրաստ վիճակի բերում ձյուն մաքրող տեխնիկան:
Կոտայքի մարզպետարանը նույնպես կոչ է անում մեր վարորդներին չսպասել ձյան տեղումներին‚ երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմանների դեպքում խցանումներից և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար։
Աղբյուրը՝ ՏԿԵՆ