Նորություններ
Լրահոս
Նոր Երզնկա համայնքը շատ շուտով կունենա խաղահրապարակ և պուրակ
03.11.2020
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրում հայտարարված ռազմական դրությանը զուգահեռ, մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկած խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Տարածքները բետոնապատվել են, առանձնացվել, տեղադրվել են եզրաքարեր:
Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ խաղահրապարակի կառուցման շահած ծրագրի արժեքը 22 272 206 դրամ է, իսկ պուրակինը՝ 19 710 874 դրամ. երկու ծրագրերի դեպքում էլ շինաշխատանքների համար նախատեսված գումարի 30 %-ը պետական բյուջեի
ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը:
Նշենք, որ համայնքային պուրակն ու խաղահրապարակը կառուցվում են կենտրոնական հատվածում:
Շինարարական աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա բարեկարգ պուրակ՝ նաև փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակով: