Նորություններ
Լրահոս
Ամեն ինչ զինվորի և առաջնագծի համար
03.11.2020
Կոտայքի մարզային ենթակայության մի շարք դպրոցներ «Դպրոցը`բանակին», «Մենք ենք մեր սահմանները» կարգախոսներով ևս միացել և ակտիվորեն մասնակցում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը:
Մարզի մոտ երկու տասնյակ դպրոցներում ուսուցիչների, աշակերտների և ծնողների ներուժն օգտագործելով՝ առաջնագծի համար պատրաստվում են քողարկվող ցանցեր. մի քանի խմբաքանակ արդեն իսկ ուղարկվել է ըստ անհրաժեշտության:
Աշխատանքները շարունակական բնույթ են կրում. նախաձեռնությանը օրեցօր միանում են նաև մարզի մյուս դպրոցների ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները:
Սիրելի' աշակերտներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։