Նորություններ
Լրահոս
Առողջ պահենք մեր թիկունքը
02.11.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,
Կորոնավիրուսի վարակը շարունակում է չափազանց բարձր ցուցանիշ գրանցել մեր երկրում, ինչն էլ իր հերթին հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում առողջապահական համակարգի համար, իսկ դա պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել:
Նման իրավիճակում կրկին հորդորում և կոչ եմ անում առավել լրջորեն վերաբերել կորոնավիրուսի վարակի հաղթահարմանն ուղղված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը՝ պարտադիր կրելով պաշտպանիչ դիմակներ, պահպանելով սոցիալական հեռավորություն:
Հիշե՛ք, որ մեր բժիշկներն ու բուժաշխատողներն այսօր ավելի շատ պետք են սահմանին կանգնած զինվորին, ուստի յուրաքանչյուրիս դրսևորած սոցիալական բարձր պատասխանատվությամբ և գիտակցությամբ մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում՝ դե. իհարկե, ամուր ու առողջ պահելով նաև մեր տղաների թիկունքը:
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող՝ Առնակ Ավետիսյան