Նորություններ
Լրահոս
Հայրենասիրության ևս մեկ դրսևորում՝այս անգամ մեր դպրոցականների կողմից
21.10.2020
Հրազդանի Միկրոշրջան թաղամասի դպրոցահասակ մի խումբ տղաներ այս օրերին սեփական նախաձեռնությամբ իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Նրանք մի քանի օր շարունակ խնձոր են վաճառել և հասույթի մի մասը՝ 53 000 դրամ, փոխանցել Համահայկական Հիմնադրամի հաշվեհամարին:
Խնձորի վաճառքից գոյացած ևս 30000 դրամի սահմաններում տղաները քաղցրավենիք են գնել, որոնք ուղեկցող նամակների հետ ուղարկվել են մեր զինվորներին:
Շնորհակա՛լ ենք տղաներին հայրենասիրության նմանօրինակ դրսևորման համար: