Նորություններ
Լրահոս
Առողջ պահենք մեր թիկունքը
15.10.2020
Հարգելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,
Այս պահին կորոնավիրուսի վարակի չափազանց բարձր ցուցանիշ է մեր երկրում, իսկ նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, ինչը նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել:
Ուզում եմ, որ բոլորս քաջ գիտակցենք, որ մեր բժիշկներն ու բուժաշխատողներն այսօր ավելի շատ պետք են սահմանին կանգնած զինվորին:
Եվ հանուն այդ նպատակի, կրկին հորդորում և կոչ եմ անում պահպանել կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ առաջնահերթ պարտադիր կրելով պաշտպանիչ դիմակներ:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր տեղում, իր աշխատանքում զինվորի և հայկական բանակի համար ամուր թիկունք ապահովելով, սոցիալական բարձր պատասխանատվությամբ և գիտակցությամբ ևս ներդրում է ունենալու այդքան սպասված հաղթանակի կերտման գործում:
Եվ ուրեմն,
Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր:
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող՝ Առնակ Ավետիսյան