Նորություններ
Լրահոս
Շուրջ 16 մլն դրամ մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների կողմից Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարին
14.10.2020
Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները ևս միացել են համահայկական շարժմանը և շուրջ 16 մլն դրամ փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:
Հանրակրթական հաստատությունների կողմից ըստ անհրաժեշտության հավաքագրվել են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև փոխանցումներ կատարվել 8000 կարճ համարին:
Հավելենք, որ այս ժամանակահատվածում Արցախից մարզ տեղափոխված և մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններ հաճախող արցախցի աշակերտներին դպրոցների կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ և հագուստ: