Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը շնորհավորել է ուսուցչի տոնի կապակցությամբ
05.10.2020
Հանրապետության և մասնավորապես Կոտայքի մարզի հարգարժան ուսուցիչներ, մանկավարժներ,
Հայ ժողովրդի համար վճռորոշ այս փուլում ուզում եմ շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով այս պահին հաղթանակ կերտող մերօրյա հերոսների հայրենասիրության և դաստիարակության գործում ձեր ներդրած ավանդի համար:
Այսօր, հիրավի, պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, և յուրաքանչյուրս մեր տեղերում, նաև մեր աշխատանքով ու հայրենասիրությամբ ենք կերտելու այդքան բաղձալի հաղթանակը:
Սիրելի՛ մանկավարժներ,
Ձեր աշակերտներն այսօր սահմանին սխրանքներ են գործում, անհնարինը հնարավոր դարձնում, մեզ հպարտանալու բազում դրվագներ պարգևում. նրանցից շատերի անունները ոսկե տառերով են գրվելու մեր պատմության էջերում, ու դա նաև ձեր վաստակն է:
Միակ մաղթանքս, այսօր, թերևս, այդքան սպասված հաղթանակն է, որը, վստահ եմ, ազգովի ենք տոնելու, իսկ դուք կրկին ձեր հաջորդ սերունդներին մեր պատմության նոր էջերն եք փոխանցելու:
Խոնարհումս բոլոր ոսուցիչների առջև: