Նորություններ
Լրահոս
Կարևոր հայտարարություն Կոտայքի մարզի բնակիչների համար
03.10.2020
Կոտայքի մարզում բնակվող քաղաքացիները ռազմական դրությամբ պայմանավորված իրենց մտահոգող հարցերը կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։
Վերջիններս այդ հարցերի պարզաբանումը ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանների պատասխանատուին, ով, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով, անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրի Ձեզ։
Մարզպետարանի պատասխանատու՝ Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյան