Նորություններ
Լրահոս
Փառք ու պատիվ ազգային փոքրամասնությունների մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին և կամավորներին
01.10.2020
Այս օրերին հայկական բանակի շարքերում մեր միասնական հայրենիքի պաշտպանության գործին են լծված նաև ազգային փոքրամասնության մեր եղբայրները, ովքեր նույնպես խորին հարգանքի և շնորհակալության են արժանի:
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ եղել են Արզնի համայնքում, զրուցել ասորական համայնքի մեր եղբայրների հետ:
«Մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։
Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Եվս մեկ անգամ փառք ու պատիվ ազգային փոքրամասնությունների մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին և կամավորներին: