Նորություններ
Լրահոս
Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով Կոտայքի մարզպետարանը կոչ է անում կամավոր դոնորության
27.09.2020
Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ,
Կոտայքի մարզպետարանը ևս միանում է Առողջապահության նախարարության կոչին և հայցում ձեր աջակցությունը:
Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության:
Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր:
Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար:
Հարգելի քաղաքացիներ,
կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ:
Կոտայքի մարզում կարող եք մոտենալ «Հրազդանի մարզային արյան բանկ» ՊՓԲԸ:
Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:
Մանրամասներն այստեղ' https://blood.am/arm/blood-donors/information
http://moh.am/#1/3204
ՀՀ առողջապահության նախարարություն