Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզային ենթակայության որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականո

25.09.2020

 Կոտայքի մարզպետարանը անթույլատրելի է համարում կրթական գործընթացում ծնողներից դրամահավաքության ցանկացած փորձ, առավել ևս՝ համավարակի պայմաններում:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզային ենթակայության որոշ հանրակրթական հաստատություններում արձանագրված դրամամահավաքության (վարագույրի, մաքրող միջոցների գնման) դեպքերի առնչությամբ Կոտայքի մարզպետարան հասցեագրված դժգոհությունների և ահազանգերի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

 Նշենք, որ մինչև ահազանգերը, մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ ամենատարբեր ձևաչափերով խորհրդակցությունների և հանդիպումների ընթացքում բազմիցս զգուշացվել է՝ դպրոցներում բացառել դրամահավաքներն ու այլ արատավոր երևույթները, հատկապես համավարակի պայմաններում ծնողների ուսերին հավելյալ բեռ չավելացնել ու զերծ մնալ կրթական գործընթացի՝ ֆինանսական հարցերում վերջիններին ներգրավվելու փորձերից:

 Կոտայքի մարզպետարանը այսուհետ ևս խիստ վերահսկողություն է իրականացնելու մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում դրամահավաքության բացառման ուղղությամբ՝ այս գործում հենվելով նաև ծնողների պահանջատիրության, զգոնության և աչալրջության վրա՝ նրանց խնդրելով նման դեպքերում և՛ ահազանգել, և՛ իհարկե, չհանդուրժել, իսկ մեր դպրոցների տնօրեններին ևս մեկ անգամ հորդորում ենք՝ գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ և լիազոր մարմնի հանձնարարականների համաձայն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50