Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին ընդառաջ մամուլի ասուլիսով են հանդես եկել փառատոնի կազմակերպիչները

25.09.2020

 Այսօր Ձորաղբյուրում՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, տեղի է ունեցել Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնի շրջանակում նախատեսվող Բերքի տոնին նվիրված մամուլի ասուլիս:

Լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 26-27-ը Ձարաղբյուրում նախատեսվող փառատոնի նպատակներն ու մանրամասներն են ներկայացրել «Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

 Նշենք, որ փառատոնի միջոցով «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ ունի դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:

 Շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից մասնակցելու են այս տարվա Բերքի փառատոնին:

 Փառատոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով:
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:
Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով:

 Նշենք, որ միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային խումբ, Լավագույն կանանց ֆերմերային խումբ և Լավագույն ձեռներեց անվանակարգերում:

 Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով՝ ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

 Փառատոնի հիմնական կազմակերպիչներն են՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, «Կանաչ Ուսուցման Կենտրոն» ՍՊԸ-ն ու «Կանաչ արահետ» ՀԿ-ն:

 Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 26-ին Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ, կազմակերպում է Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը, որն այս տարի անց է կացվելու Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49