Նորություններ
Լրահոս
Վերին Պտղնիի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
25.09.2020
Վերին Պտղնի համայնքում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Վերին Պտղնիում տասնյակ տարիներ շարունակ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա 2 խումբ նախատեսող լուսավոր, ընդարձակ և նորագույն լուծումներով համայնքային մանկապարտեզ՝ նախատեսված 30-35 փոքրիկների համար:
Շահած ծրագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ: