Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնն այս տարի անց է կացվելու մեր մարզում՝ Ձորաղբյուրում

25.09.2020

 Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ, կազմակերպում է Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը, որն այս տարի անց է կացվելու Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում՝ սեպտեմբերի 26-27-ին:

 Ինչպես նախորդ հինգ տարիներին, այս տարի ևս, փառատոնին կմասնակցեն ֆերմերային խմբեր և անհատ ֆերմերներ, կոոպերատիվներ, կանանց խմբեր և տեղական ձեռնարկատերեր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:

Նրանք կներկայացնեն ոչ միայն իրենց արտադրանքը, այլև սեփական տարածաշրջանի մշակույթն ու ավանդույթները:

Փառատոնը կուղեկցվի երգ ու պարով, մանկական խաղերով և մրցանակներով:

Լավագույն խմբերին կտրվեն խրախուսական նվերներ և պատվոգրեր:

Փառատոնի մասին առավել մանրամասն՝ հղումներով՝
https://www.facebook.com/GreenCenter2018/
https://www.facebook.com/RuralLifeandTraditions/
https://www.facebook.com/events/232179478148649/
https://www.facebook.com/watch/?v=355176195620094 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50