Նորություններ
Լրահոս
Համայնքային անցուդարձից
23.09.2020
Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամաս տանող ճանապարհի վերջերս հիմնանորոգված հատվածում իրականացվել են գծանշման աշխատանքներ:
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Առինջ համայնքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները:
Կրկին սուբվենցիոն ծրագրի արդյունքում Նոր Գեղի համայնքում ավարտվել են Ց. Ղազարյան փողոցի 4-րդ նրբանցքի (Բանավան թաղամաս) հիմնանորոգման աշխատանքները:
Ակունքի Զառ բնակավայրում 100 մետր խորությամբ գտնվող, շարքից դուրս եկած և մոտ 120 տնտեսության խմելու ջրով ապահովող խորքային պոմպը փոխարինվել է նորով: