Նորություններ
Լրահոս
Քարաշամբն ունի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար
22.09.2020
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, Քարաշամբ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել Արշակ Հովհաննիսյանին՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Վերջինս այսօր ներկայացվել է Քարաշամբի համայնքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին:
Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1996 թվականից՝ շուրջ 24 տարի:
Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել էր հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետի պաշտոնակատարին: