Նորություններ
Լրահոս
Արամուսը՝ գազարով, Գառնին՝ ավանդական գաթայով, Լեռնանիստը՝ մեղրով. Կոտայքի մարզը մասնակցել է «Բերքի տոն» միջոցառմանը
22.09.2020
Արարատի մարզում գործող «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Բերքի տոն» միջոցառմանը մեր մարզին հատուկ բերք ու բարիքով մասնակցել է նաև Կոտայքը:
Մարզը «Բերքի տոն»-ին ներկայացնելու համար Արարատում են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:
Առանձնահատուկ հարկ է նշել հատկապես Արամուս, Գառնի և Լեռնանիստ համայնքների դրսևորած ակտիվությունը և ներկայացրած տաղավարների կոլորիտային ցուցադրությունը՝ Արամուսն՝ իր գազարով, Գառնին՝ ավանդական գաթայով, Լեռնանիստը՝ մեղրով:
Շնորհակալությու՛ն միջոցառմանը մասնակցած մեր բոլոր համայնքներին՝ Կոտայքի մարզը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար: