Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 29-րդ ամյակի առթիվ
21.09.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,
Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:
29 տարի առաջ հայ ժողովուրդը կարևորագույն և գիտակցված որոշում կայացրեց՝ ընտրելով անկախությունը՝ որպես Հայաստան պետության կայացման սկիզբն ազդարարող ուղի:
Այդ ճանապարհին մեր անկախ պետությունը բազում փորձությունների է դիմակայել. այսօր ևս կանգնած է համաշխարհային լրջագույն մարտահրավերի առջև, սակայն համոզված եմ՝ այս անգամ ևս, մեր կամքն անկոտրում է, իսկ հաղթանակները՝ շարունակական:
Այսօր մենք ենք մեր ավագ սերնդից ժառանգություն ստացած անկախության կրողները և պարտավոր ենք պատվով, պատասխանատվությամբ, բծախնդրությամբ վերաբերել #մերհայրենիքի ամեն մի մասնիկին՝ անմնացորդ ներդնելով մեր բոլոր ջանքերը՝ ավելի ազատ ու զարգացած երկիր ունենալու նպատակով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախությունը մեր պետականության կայացման հիմնաքարն է և, թերևս, մեր ամենակարևոր ձեռքբերումը, ուստի հարկավոր է փայփայել ու գուրգուրել այն՝ թիկունքում մշտապես զգալով անկախության այն հուժկու ուժը, որը մեզ այսուհետ ևս մղելու է Ազատ, Անկախ, Անկաշկանդ գործել՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության վերջնական հաստատման, մեր պետության ամրացման, մեր և մեր երեխաների լուսավոր ու արժանապատիվ ապագայի:
Կեցցե՛ անկախությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: