Նորություններ
Լրահոս
Ոռոգման ջուրը հասավ նաև Պտղնի համայնքի բնակիչներին
18.09.2020
Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ոռոգման համակարգի արդիականացման և ըստ այդմ, ոռոգման բարելավման նպատակով ջրային տնտեսության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից մեկնարկած և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում կառուցվել է 9602 մետր երկարության ոռոգման նոր ջրագիծ, որի արդյունքում շահագործումից դուրս են բերվել Պտղնի 1 և Պտղնի 2 պոմպակայանների անհրաժեշտությունը:
Իրականացված աշխատանքների արդյունքում առաջնահերթ ջրամատակարարում կստանան այգեգործական տնտեսությունները, ինչպես նաև համայնքի գյուղացիական տնտեսությունները կապահովվեն անխափան ոռոգման ջրով:
Աշխատանքներն ավարտված են.սպասարկումը հանձնվել է
«Կոտայք» ՋՕԸ-ին:
Նշենք, որ ոռոգման ջրի սակավությունը տարիներ շարունակ լուրջ խնդիր է հանդիսացել Պտղնի համայնքի բնակչության համար: