Նորություններ
Լրահոս
Արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ՝ մարզի բուժհաստատություններին
18.09.2020
Համավարակի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությանը աջակցելու նպատակով Ամերիկայի դեսպանատունը դեսպան Լին Թրեյսիի և Արտակարգ իրավիճակների նախարարության ու Առողջապահության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին իրականացրել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման արարողություն:
Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության ստորաբաժանմանը հատկացված արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը և անհատական պաշտպանիչ միջոցները կբաշխվեն մարզային ենթակայության բուժհաստատություններին:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Սթիվեն Պրատերին, միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին, ինչպես նաև Լոռու մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիա Աբրահամյանին՝ ցուցաբերած նախաձեռնության համար: