Տպել
Նորություններ
Լրահոս
Սևաբերդում իրականացվում են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ
16.09.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Սևաբերդ բնակավայրում մեկնարկել են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները:
Նախատեսվում է կառուցել 100 խմ ծավալով ՕԿՋ (օրվա կարգավորիչ ջրամբար) և անցկացնել 1900 գծմ երկարությամբ ջրագիծ:
Շահած ծրագրի արժեքը 51 733 000 դրամ է, որից 70%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 30%-ը համայնքի ներդրումը: