Նորություններ
Լրահոս
Զորավանում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, իսկ առկա թափուր մասնաշենքը վերանորոգվում է, որից հետո կծառայի որպես արվեստի դպրոց
08.09.2020
Եղվարդ խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը Զորավանում էր:
Այստեղ կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը:
Շահած պայմանագրի արժեքը 54.490.800 դրամ, որից պետական և համայնքի ֆինանսավորման չափը 50 % է:
Ա Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ իրականացվել է որակական նոր նշաձող սահմանող աշխատանք, որը օրինակ պետք է դառնա նաև այլ համայնքների համար:
Կարևոր մեկ դիտարկում ևս. առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը համայնքի միջոցներով (շուրջ 22 մլն դրամ) այս պահին վերանորոգվում է՝ փոխվում է տանիքը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որից հետո այն կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ Զորավանում:
Առնակ Ավետիսյանը շրջել է նաև այդ տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: