Նորություններ
Լրահոս
Կառավարության սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Արագյուղի մշակույթի կենտրոնը
08.09.2020
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագյուղ բնակավայրում էր, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը:
Առնակ Ավետիսյանը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, դրանց պատշաճ իրականացման վերաբերյալ անհրաժեշտ դիտարկումներ հնչեցրել:
Հաջորդիվ Առնակ Ավետիսյանը եղել է նաև Արագյուղի միջնակարդ դպրոցում, որտեղ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով (3 մլն դրամ) մեկնարկելու են թվով 4 դասասենյակների կապիտալ վերանորոգման (հատակի, դռան, առաստաղի փոխարինում) աշխատանքներ:
Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ Ա.Ավետիսյանը շրջել է վերանորոգման ենթակա դասասենյակներով, տեղում ծանոթացել նախատեսվող աշխատանքների ողջ ծավալին:
Նշենք, որ շինաշխատանքների իրականացման նպատակով մրցույթը հայտարարված է, աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից:
138 աշակերտ ունեցող Արագյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն իրականացվել էին անցյալ տարի՝ համայնքի աջակցությամբ: