Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը շնորհակալագրեր է հանձնել մարզային փրկարարական վարչության մի շարք ծառայողների
04.09.2020
Փրկարարի օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը քիչ առաջ ընդունել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության մի շարք ծառայողների՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանի գլխավորությամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Առնակ Ավետիսյանը կառավարության, մարզպետարանի անունից անվերապահ աջակցություն է հայտնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության բոլոր աշխատակիցներին՝ շարքային ծառայողից մինչև ծառայության դասային բարձր աստիճան ունեցող սպաների՝ մեր քաղաքացիների պաշտպանության և արտակարգ իրավիճակների հաղթահարման կարևորագույն գործում էլ ավելի մեծ հաջողություններ գրանցելու նպատակով:
Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Կոտայքի մարզպետարանին՝ երկուստեք արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտին փոխմարզպետը Փրկարարի օրվա կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար վարչության 10 ծառայողների հանձնել է շնորհակալագրեր և խորհրդանշական գրքեր: