Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պարզաբանում

04.09.2020

 Այսօր առավոտյան Hraparak.am լրատվական կայքում տեղադրվել է «Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդված, որում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

 «Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը 2020 թվականի հունիսի 26-ից ոչ թե գտնվում է արձակուրդում, այլ համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, առողջական խնդրի պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և նրա` աշխատանքի չներկայանալը պայմանավորված է հենց այդ հանգամանքով»:

 Միաժամանակ, հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանը իր ենթակայության հաստատությունների հետ հարաբերությունները չի պայմանավորում անձերով:

 Ըստ այդմ, ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49