Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը շնորհավորել է Փրկարարի օրվա կապակցությամբ
04.09.2020
ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հարգելի՛ ծառայողներ, ծառայության վետերաններ,
Շնորհավորում եմ Փրկարարի օրվա կապակցությամբ:
Արտակարգ իրավիճակների հաղթահարման և քաղաքացիական պաշտպանության կարևոր գործում անգնահատելի է ձեր առաքելությունը:
Ձեր մարդասիրական աշխատանքը սոսկ աշխատանք չէ, այլ նվիրում, որն արժանի է միայն երախտիքի և խորին հարգանքի:
Զուր չէ, որ ձեր անբասիր, սրտացավ, մարդակենտրոն և արժանապատիվ ծառայության շնորհիվ վայելում եք մեր հասարակության սերն ու վստահությունը:
Իմացե՛ք, որ քաջ գիտակցում ենք այն դժվարություններն ու բարդությունները, որոնց միջով անցնում եք հանուն մարդկային կյանքերի փրկության՝ շատ հաճախ վտանգելով նաև սեփական կյանքն ու առողջությունը:
Հարգելինե՛րս,
Առանձնահատուկ ուզում եմ կարևորել ձեր դերակատարությունը համավարակի հաղթահարման այս բարդ շրջափուլում և ամենատարբեր իրավիճակներում ցուցաբերած ձեր մարդասիրության և արիության համար հայտնում մեր երախտագիտությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ այսուհետ ևս բարձր պատրաստվածությամբ, նվիրումով և իսկական Փրկարարին վայել խիզախությամբ իրականացնեք ձեր ծառայությունը՝ հնարավորինս զերծ վտանգներից ու արտակարգ իրավիճակներից:
Խաղաղություն և երջանկություն ձեզ ու ձեր ընտանիքներին: