Նորություններ
Լրահոս
Մեր մարզի բնակիչներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները Գինեսի հերթական ռեկորդ են սահմանել
03.09.2020
Մեր մարզի Չարենցավան համայնքի բնակիչներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում գրանցել են համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները:
Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշելով՝ տեղից շարժել է 4տ. 100կգ. քաշ ունեցող ավտոմեքենան, իսկ Արթուր Սաքունցին հաջողվել է ատամներով քաշելով՝ տեղից շարժել 12տ. քաշ ունեցող ավտոբուսը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ՌԵՍԶ նախարար Սամվել Շահրամանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Պրոֆեսիոնալ մարզիկներ ու բազմակի ռեկորդակիրներ Սաքունց եղբայրները հերթական ռեկորդը նվիրել են Արցախի Հանրապետության հռչակման օրվան: